Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է նախապատրաստությունն էլիտ- ռաունդին
SPORTՀայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է նախապատրաստությունն էլիտ-ռաունդին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 23-28-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդը: Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի և 28-ին՝ Ֆինլանդիայի հավաքականների հետ:
Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 16- 20-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Էրիկ Մելիքսեթյան, «Բանանց»
Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»
Ջիվան Առաքելյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Ազատ Հարությունյան,«Բանանց»
ՊերՃ Փողիկյան, «Փյունիկ»
Կարեն Հովհաննիսյան,«Փյունիկ»
Սուրեն Հարությունյան, «Փյունիկ»
Կարեն Մուրադյան, Հայաստանի Մ-16 հավաքական
Արտակ Ասատրյան, Հայաստանի Մ-16 հավաքական
Կիսապաշտպաններ
Էրիկ Ազիզյան, «Փյունիկ»
Արսեն Սարգսյան, «Փյունիկ»
Վահագն Գրիգորյան, «Փյունիկ»
Վազգեն Ավետիսյան, «Բանանց»
Արսեն Եղիազարյան, «Բանանց»
Տիգրան Այունց, «Բանանց»
Արամ Խամոյան, «Բանանց»
Ռաֆայել Միսակյան, «Բանանց»
Սերգեյ Մկրտչյան, Հայաստանի Մ-16 հավաքական
Հարձակվողներ
Մարտին Գրիգորյան, «Բանանց»
Մհեր Սուքիասյան, «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան, «Փյունիկ»
Ժիրայր Շաղոյան, Հայաստանի Մ-16 հավաքական
Գերման Կուրբաշյան, «Քյոլն» (Գերմանիա)
|