Լոնդոնում բացվում Է Միքելանջելոյի եւ Սեբաստիանոյի համատեղ աշխատանքին նվիրված ցուցահանդեսը
SOCIETY«Միքելանջելո եւ Սեբաստիանո» ցուցահանդեսը, որը պատմում Է Վերածննդի իտալացի վարպետների ակտիվ համագործակցության մասին, մարտի 15-ին բացվում Է Լոնդոնի Ազգային պատկերասրահում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սա նկարիչների համատեղ աշխատանքի առաջին ցուցահանդեսն Է, որոնց, թվում Է, ոչինչ չԷր կապում: Նշանավոր Միքելանջելո Բուոնարոտին եւ համեմատաբար քիչ հայտնի Սեբաստիանո դել Պիեմբոն պատկանում Էին տարբեր նկարչական դպրոցների, մեկը՝ ֆլորենտական, մյուսը՝ վենետիկյան: Սկզբում նրանք «ընկերություն Էին անում» Միքելանջելոյի գլխավոր մրցակցի՝ Ռաֆայել Սանտիի դեմ, բայց հետո սկսեցին իսկական ընկերություն անել»,- մամուլի աշխատակիցների համար կազմակերպված ցուցադրությանը պատմել Է ցուցահանդեսի կազմակերպիչ Մատիաս Վայվելը:
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 70 ցուցանմուշ՝ նկարիչների համատեղ արված նկարները, գործեր, որոնք նրանցից յուրաքանչյուրի կողմից արվել են առանձին, նկարներ, նամակներ եւ քանդակներ:
«Միքելանջելո եւ Սեբաստիանո» ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 25-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



