Հարավային Աֆրիկայում սպանությունների թիվը հասել է օրական 49-ի
INTERNATIONAL NEWSՀարավաֆրիկյան հանրապետությունում իրագործվող սպանությունների թիվը հասել է օրական 49-ի: Այս մասին ասված է երկրի կառավարության հրապարակած հաշվետվությունում:
Վերջին մեկ տարվա ընթացքում սպանությունների թիվը երկրում աճել է 4.6%-ով: 2014 թվականի մարտից ի վեր 17.805 մարդ է սպանվել:
«Սա թիվ է, որը ես կսպասեի տեսնել ռազմական հաշվետվություններում»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչ Դիանա Քոլեր-Բարնարդը:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, երկրում ավելացել են նաեւ գողությունների եւ հափշտակության դեպքերը: Փորձագետների կարծիքով, այս թվերը նշանակում են, որ հանցավորության դեմ պայքարի՝ կառավարության երկարաժամկետ ծրագիրը ձախողվել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



