Լավ նախաճաշը հղիանալու գրավականն է. հետազոտություն
LIFEԼեհ գիտնականները գտնում են, որ այն կանայք, ովքեր խնդիրներ ունեն և ամուսնակալուցց հետո որոշ ժամանակ չեն հղիանում ապա պետք է հնարավորինս լավ նախաճաշեն:

Երուսաղեմի և Թելավիվի համալսարանի գիտնականները, պրոֆեսոր Օրենի գլխավորությամբ անցկացրել են հետևյալ հետազոտությունը. նրանք 12 շաբաթ շարունակ հետազոտել են 60 կանանց, որոնց մի մասը առավոտյան նախաճաշել է, իսկ մյուս մասը այդ նույն քանակությամբ սննդամթերքը օգտագործել է երեկոյան ճաշի ժամանակ:
Ապա 12 շաբաթ անց մասնագետները տեսել են այն արդյունքը, որ առաջին խմբի կանանց մոտ գլյուկոզայի քանակությունը բավականին իջել է և օրգանիզմում տեսոստերոնների թիվը 50%-ով կրճատվել է: Բացի այդ առաջին խմբի կանանց մոտ նկատվել է ձվազատման (օվուլացիայի) փուլի ակտիվություն, որը բացակայում է 2-րդ խմբի մոտ:

Ելնելով այս ամենից, գիտնականները եզրահանգում են, որ հագեցած նախաճաշը կարող է հանգնեցնել կանանց մոտ հեշտ հղիանալու և ծնելիության մակարդակի բարձրացմանը: Այսպիսով, շատ կարևոր է իմանալ, որ ոչ միայն անհրաժեշտ է վիտամիններով լի սնունդ օգտագործել, կարևոր է նաև, թե օրվա որ ժամին պետք է այն ընդունել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



