Թրամփի աշխատանքից գոհ ամերիկացիների թիվը մեկ ամսում նվազել Է հինգ կետով. Fox News
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից գոհ ամերիկացիների թիվը մեկ ամսում նվազել Է 5 տոկոսային կետով: Դրա հետ մեկտեղ երկրի այն քաղաքացիների թվաքանակը, որոնք լավատեսորեն են գնահատում ազգային տնտեսության վիճակը, հասնում Է 48 տոկոսի՝ 2003 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման տվյալները, որն անցկացվել Է Fox News հեռուստաալիքի պատվերով:
Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 43 տոկոսը հայտարարել Է, որ ընդհանուր առմամբ գոհ Է, թե ինչպես Է Թրամփը կատարում նախագահական պարտականությունները: Հարցվածների 51 տոկոսը հակառակ տեսակետն Է պաշտպանում: Համանման հարցման ընթացքում, որն անցկացվել Է փետրվարին, հարաբերակցությունը կազմում Էր 48 տոկոս եւ 47 տոկոս՝ համապատասխանաբար:
Հարցման մասնակիցների միայն 33 տոկոսն Է գոհունակություն հայտնել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակի կապակցությամբ: Դժգոհողների թիվը կազմում Է 55 տոկոս: Հարցվածների 47 տոկոսը դրական Է գնահատում այն, թե ինչպես Է ԱՄՆ-ի նախագահն զբաղվում երկրի տնտեսությամբ, հակառակ կարծիքին Է 44 տոկոսը: Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում հարաբերակցությունը կազմում Է 45 տոկոս եւ 48 տոկոս, միգրացիայի ոլորտում՝ 41 տոկոս եւ 56 տոկոս, առողջապահության բնագավառում՝ 35 տոկոս եւ 55 տոկոս՝ համապատասխանաբար:
Մասնակիցների 48 տոկոսը կարծում Է, որ Թրամփի օրոք ամերիկյան տնտեսության վիճակը բարելավվում Է: 29 տոկոսը գտնում Է, որ գործերը, ընդհակառակը, ավելի ու ավելի են վատանում:
Հարցումը, որին մասնակցել Է 1008 մարդ, անցկացվել Է մարտի 12-14-ին: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 3 տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



