Դոնեցկում կրակոցների հետևանքով զոհվել են երկու մարդ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի ուժայինները մեկ օրվա ընթացքում գրեթե 40 անգամ կրակել են ինքնհռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության բնակավայրերի և աշխարհազորայինների դիրքերի վրա: Այս մասին РИА «Новости» գործակալությանը հայտնել է ԴԺՀ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է ուկրաինացի ուժաինների կողմից կրակի խախտումների 36 փաստ: Կրակոցների են ենթարկվել Դոնեցկի Կիևսկի, Կույբիշևսկի շրջանները , Գորլովկան, Սպարտակը, Լիդևկան և Կալինովկան»,-նշել են ԴԺՀ-ի պաշտպանության նախարարությունում: Ըստ գերատեսչության տեղեկությունների, կրակը արձակվել է տանկերից, ականանետերից, զենիտային սարքերից:
Դոնեցկի կրակոցների հետևանքով զոհվել են երկու մարդ, ևս երկուսը ստացել վնասվածքներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



