Սպիտակ տունը 3,1 մլրդ դոլարի օգնություն Է առաջարկում Իսրայելին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի միջազգային օգնության ծրագրերի կրճատումը չի վերաբերի անվտանգության բնագավառում Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է Սպիտակ տունը:
«Բյուջեն 3,1 մլրդ դոլար Է տրամադրում անվտանգության բնագավառում Իսրայելի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման եւ սպառնալիքներից իրեն պաշտպանելու Իսրայելի հնարավորությունն ապահովելու եւ (հարեւանների նկատմամբ) որակական առավելությունը պահապանելու համար»,-ասված Է 2018 թվականի բյուջեի հիմնական դրույթներում, որոնք տարածել Է Սպիտակ տունը:
Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միագումար ֆինանսավորումը կրճատվել Է 28 տոկոսով՝ մինչեւ 25,6 մլրդ դոլար: Այդ կրճատումը հիմնականում ձեռք Է բերվել մյուս երկրներին ցուցաբերվող միջազգային օգնության կրճատման հաշվին:
Բյուջեի վերջնական նախագիծը ներկայացվելու Է մայիսին: Որպեսզի այս նախագիծն օրենք դառնա, պահանջվում Է Կոնգրեսի երկու պալատների հավանությունը եւ նախագահի ստորագրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



