Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Շուշան Երիցյանի և Մերի Հակոբյանի մասնակցությամբ մրցույթի մանրամասները ներկայացնում է մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը

LIFE

Blognews.am-ը գրում է.

Ինչպես օրեր առաջ ենք տեղեկացրել, Շուշան Երիցյանը և Մերի Հակոբյանը պատրաստվում ենմայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week - International Best Male and Female World 2017 մրցույթում ներկայացնել Արցախն ու Հայաստանը: Համացանցում աղջիկների արած գրառումներից հետո նրանց՝ լրատվամիջոցներին տված բոլոր հարցազրույցներում այդպես էլ չի նշվել, թե, այնուամենայնիվ, ով է եղել մրցույթի կազմակերպիչն ու ժյուրին: Եվ ահա այսօր BlogNews-ի հետ կապ է հաստատել Հ3 հեռուստաալիքի Face control հաղորդման հաղորդավար Տիգրան Հարությունյանը, ով հանդիսանում է այդ մրցույթի ներկայացուցիչը մեր երկրում: Նա պարզաբանել է՝ ինչ մրցույթ է դա, ովքեր են կազմակերպիչները, և ինչպես են ընտրվել աղջիկները:

   

«Դեռ 7 տարի առաջ մոդել Դավիթ Ղարիբյանը հրավեր էր ստացել այս մրցույթին մասնակցելու համար: Քանի որ Դավիթի հետ մտերիմ էի, նրա ցանկությամբ գնացինք, նկարահանումներ արեցինք, մի խոսքով՝ լուսաբանեցինք մրցույթը: Դա նորաձևության մրցույթ է, «Միսս գլոբո» չէ,  «Միսս տիեզերք» չէ, նորաձևության շաբաթ է Իսպանիայում: Գնացինք ու մասնակցեցինք: Ու քանի որ նյութ էի պատրաստել, այն շատ արագ հայտնվել էր համացանցում, մրցույթի կազմակերպիչները որոշեցին, որ Հայաստանը և Կովկասի տարածաշրջանը ես պետք է ներկայացնեմ»: 

«Այդ մրցույթին շատ մասնակիցներ եմ տարել Հայաստանից, ու այս տարի էլ առաջին անգամ որոշեցինք ներկայացնել Արցախը, որովհետև առաջին անգամ այս տարի նաև Թուրքիան է մասնակցելու: Ընտրեցինք Շուշան Երիցյանին, որովհետև, բացի բոլոր իր առավելություններից ու նման մրցույթներում ունեցած մեծ փորձից, Շուշանը նաև արմատներով արցախցի է: Ժյուրիի կազմում էին Հայաստանում Իսպանիայի դեսպանատան ներկայացուցիչը, դիզայներ Էռնեստո Մարկոն, Հ3 հեռուստաընկերության տնօրենը, Իսպանիայում հայ համայնքի նախագահը»:

 

Մեր զրուցակիցը նաև իր տեսակետը հայտնեց «Միսս և միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանի ասածի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Խաչատրյանը հետևյալ կարծիքն էր հայտնել այդ մրցույթի մասին մեր հարցին. «Իրենից առանձնապես ոչինչ չներկայացնող, ոչ ռեյտինգային մրցույթ է: Եթե այն լիներ լուրջ մրցույթ, ապա դրանով հաստատ ե՛ս կզբաղվեի»: 

 

«Առնչություն չունենալ մրցույթի հետ և լրագրողին պատասխանել, որ այդ մրցույթն իրենից ոչինչ չի ներկայացնում, այլապես ինքը կզբաղվեր դրանով, կարծում եմ՝ ճիշտ չէ: Ասեմ ավելին՝ ես տեղեկություն ունեմ, որ տարիներ առաջ Աշոտ Խաչատրյանը փորձել է համագործակցել Costa Blanca Fashion Week-ի հետ, սակայն նրա մոտ դա չի ստացվել: Ամեն դեպքում ես հարգում եմ Աշոտին ու նրան լավ մասնագետ եմ համարում այս բնագավառում»,- նշում է Տիգրան Հարությունյանը: Իսկ այն հարցին, թե ինչու Արցախում տեղյակ չեն, որ Արցախը միջազգային մրցույթում է ներկայացվում, Տիգրան Հարությունյանն ասաց, որ պատրաստվում է տեղյակ պահել ԱՀ Մշակույթի նախարարությանը:

Նախքան նյութի հրապարակումը փորձեցինք ճշտել՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս արձագանքեց ԱՀ մշակույթի նախարարն այս ամենին: Տիգրան Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հետ՝ հետևյալ բովանդակությամբ. «Նախարարը դեմ է, երբ Արցախի դրոշը շահարկվում է, քանի որ նման փորձ արդեն եղել է, և դրոշն անառիթ քննարկման թեմա է դարձել, որովհետև այն բարձրացվել էր զուտ սեփական փիառի և  համացանցում սեփական անձի նկատմամբ հետաքրքրություն ու աղմուկ բարձրացնելու համար: Խոսքը բնավ այն մարզիկների ու արվեստագետների մասին չէ, ովքեր իրենց հաղթանակը արժևորել են Արցախի դրոշը բարձրացնելով: Հակառակը, դա շատ հաճելի է բոլորի համար: Խոսքն այն մասին է, որ դա անում են նախքան մրցույթը և մասնավոր միջոցառումների ժամանակ: Նախարարը բոլորովին դեմ չէ, որ Արցախը ներկայացվի միջազգային հարթակում, սակայն այդ մասին Արցախում պետք է տեղյակ լինեն»: Իսկ հարցին, թե արդյո՞ք Շուշանը մրցույթին Արցախի դրոշի տակ է ներկայանալու, Տիգրան Հարությունյանն այսպես պատասխանեց. «Աստված առաջ. եթե հաղթենք այդ մրցույթում, ապա Շուշանը հաստատ բարձրացնելու է Արցախի դրոշը՝ ի նշան հայրենասիրության»:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns