Էթնա հրաբուխը կրկին ժայթքել է. տաս հոգի վնասվածքներ են ստացել
SOCIETYԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիցիլիայում Էթնա հրաբուխի ժայթքման հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է իտալական La Repubblica թերթը:
Թերթի տվյալներով` մի խումբ զբոսաշրջիկներ մոտեցել են հրաբուխի խառնարանին, ինչի արդյունքում նրանք այրվածքներ և այլ վնասվածքներ են ստացել: Ներկայումս նրանց վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Վերջին երեք շաբաթների ընթացքում Էթնան ժայթքել է երեք անգամ: Վերջին անգամ հրաբուխը լավան ժայթքել է մինչև 270 մետր բարձրություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



