Ռուսաստանը պատրաստ է օժանդակել, եթե Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Լավրով
POLITICSnyut.am-ը գրում է.
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Regional Post-Caucasus հանդեսին նախարարի տված հարցազրույցը:
Լավրովը նշել Է, որ ՌԴ-ն կարեւոր դեր Է խաղացել 2007-2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսման գործում, բայց ավելի ուշ հարաբերությունների նորմալացման գործընթացը կանգ Է առել:
«Սակայն սկզբունքորեն կարեւոր Է, որ կողմերը դրսեւորեցին համաձայնության գալու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու կարողություն: Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունակ են կարգավորել առկա խնդիրները: Ընդ որում՝ շատ բան կախված Է հենց իրենցից: ՉԷ որ քաղաքական գործիչների որակը որոշվում Է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլեւ լավատես լինելու ընդունակությամբ, որպեսզի իրագործվեն իրենց քաղաքացիների հույսերն ու ակնկալիքները: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ Է ամենաակտիվ օժանդակությունը ցուցաբերել նրանց»,-ասել Է նա:
«Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական տեղամասը բաց լիներ մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»,-ընդգծել Է Լավրովը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



