Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Կաթողիկոսը պետք է կարգալույծ անի Աթեշյանին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը

– Տեղի են ունեցել Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններ: Հաղթել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Այս փաստն ինչպե՞ս է ընդունվել համայնքի կողմից:

– Համայնքն, իհարկե, շատ գոհ է, որ կաթողիկոսի, պատրիարքի թեկնածուների, եպիկոպոսների խորհրդակցությունից հետո օրինական կարգով վերջապես նշանակվեցին ընտրություններ և ընտրվեց տեղապահ: Բայց շատ վատ է ընդունվել Արամ Աթեշյանի դավաճանական վարքագիծը: Դարեր շարունակ պատրիարքարանը եղել է Օսմանյան կայսրության, հետո Թուրքիայի Հանրապետության իշխանությունների ազդեցության տակ և հասկանալի պատճառներով նաև կատարել է իշխանությունների կամքը: Սակայն որոշ չափով զիջելով իշխանություններին` եկեղեցու և համայնքի հարցերում հոգևոր առաջնորդները միշտ սկզբունքային են եղել և պաշտպանել են նրանց շահերը: Բայց Արամ Աթեշյանը, թիկունքում ունենալով Պոլսի համայնքում հարուստ մի անձնավորության` Շիրինօղլու աջակցությունը, ով հանրային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Էրդողանի ընկերը, երկուսով միասին բացահայտ կերպով ծառայել են թուրքական պետության շահերին` դավաճանելով ժողովրդին և պատրիարքարանի ընդունած որոշումները:

Եվ հիմա ստացվում է հետևյալը: Տեղապահի ընտրությունը կատարվել է: Սա համայնքի, եկեղեցու կամքն է: Եվ դրանից հետո Աթեշյանն ընտրված տեղապահի, հոգևոր խորհրդի անդամներին հանում–ցույց է տալիս իշխանությունների կողմից ստացված մի գրություն, որով անվավեր է ճանաչվում ընտրությունը, և Աթեշյանը նորից մնում է իշխանության: Նշանակում է` սա նախօրոք կազմակերպված դավադրություն էր: Այդ գրությունը նրանք ունեին դեռ ընտրություններից առաջ, որպեսզի եթե իրենց ուզած արդյունքը չլիներ, այն ի ցույց հանեին:

– Իսկ ի՞նչ հիմքով է ընտրությունն անվավեր ճանաչվել:

– Կեղտոտ, թուրքավարի ձևակերպում են առաջ քաշել: Ստամբուլի նահանգապետարանը գտնում է, որ պետք չէ ընտրություն անել, քանի որ այն կարող է պառակտության եզրին կանգնեցնել համայնքը: Այնինչ այս ընտրություններով մինչև հիմա առկա պառակտության վտանգը վերացավ:

– Այսինքն, գրության մեջ իրավական հիմնավորում չի նշվել:

– Ոչ, ոչ մի իրավական հիմք չի նշվել: Թուրքիան որպես պետություն իրավունք չունի խառնվելու հայ հոգևորականների, եկեղեցու ներքին գործերին: Դա թույլ չեն տալիս ոչ նրանց օրենքները, ոչ էլ հայ եկեղեցու, պատրիարքարանի օրենքները: Այդ գրությունը կամայական միջամտություն է` հայ համայնքը պառակտված պահելու համար:

– Հիմա ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

– Հարցը երկու լուծում ունի: Առաջին, մարդկանց ճնշում են, ընտրությունները չեղյալ են հայտարարվում, և Աթեշյանը մնում է փոխանորդ: Կամ` համայնքը կարողանում է կամք դրսևորել, պաշտպանել իր ընտրությունը: Այդ դեպքում Աթեշյանը պետք է կամավոր հրաժարական տա: Եթե դա չանի, ապա կարծում եմ` Ամենայն հայոց կաթողիկոսը պարտավոր է միջամտել: Այս ընտրությունները կազմակերպվեցին կաթողիկոսի անմիջական մասնակցությամբ: Մոտ մեկ ամիս առաջ նա Մայր Աթոռ հրավիրեց պատրիարքի թեկնածուներին: Քննարկեցին, համաձայնության եկան, նշանակեցին և տեղապահի, և պատրիարքի ընտրության օր: Ու հիմա կաթողիկոսը պետք է քայլ անի: Իսկ եթե Աթեշյանը չենթարկվի, կաթողիկոսը պետք է նրան կարգալույծ անի` որպես հայ ժողովրդի և եկեղեցու շահերի թշնամի:

– Իսկ կաթողիկոսը նման լիազորություն ունի՞:

– Անպայման: Եթե Աթեշյանը չի ենթարկվում եկեղեցու հոգևոր խորհրդի, վերադաս մարմինների որոշումներին, կաթողիկոսն ամեն իրավունք ունի:

– Իսկ ո՞ր տարբերակն եք առավել հավանական համարում` համայնքը կզորակցի՞ Բեքչյանին, թե Աթեշյանը, ստանալով Թուրքիայի իշխանությունների աջակցությունը, կմնա իր պաշտոնին:

– Ցավոք, առավել հավանական համարում եմ այն, որ խորհուրդը կնահանջի: Բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքը: Այս պահին Թուրքիան հայտնվել է շատ ծանր քաղաքական կացության մեջ` ներքաշվելով եվրոպական երկրների հետ հակամարտության մեջ: Ուստի անհավանական չեմ համարում, որ մեր համայնքի կարծր, սկզբունքային դիրքորոշումը կարող է արդյունք տալ: Գուցե այդ հարցում բանը հասնի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջամտությանը: Եվ ավելորդ աղմուկից խուսափելու համար` թուրքերը կարող են նահանջել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’