Ավելի քան 60 մարդ Է զոհվել Պերուում մոլեգնող հեղեղումներից
INTERNATIONAL NEWSԱռնվազն 62 մարդ Է զոհվել Պերուում մոլեգնող սաստիկ հեղեղումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է հարավամերիկյան այդ երկրի արտակարգի իրավիճակներում գործողությունների կենտրոնը:
Globovision հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ տարերքի պատճառը դարձել Է «Էլ Նինիո» կլիմայական երեւույթը Խաղաղ օվկիանոսում:
Իշխանությունները ճշտում են, որ տարերքն ընդգրկել Է երկրի 25 տարածաշրջաններից 20-ը, ընդհանուր առմամբ վերքեր են ստացել 70-ից ավելի բնակիչներ, 11 հոգի անհայտ կորել Է: Տուժել Է կամ ոչնչացվել առնվազն 56 հազար պերուացիների ունեցվածքը: Ընդամենը տարերքի գոտում հայտնվել Է շուրջ 546 հազար բնակիչ:
Պերուի կառավարությունը մարտի 16-ին հայտարարել Է երկրի մայրաքաղաք Լիմայի դպրոցներոմ պարապմունքների դադարեցման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



