Թբիլիսիում հայտարարել են Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին
INTERNATIONAL NEWSՎրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգված Է Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայման մասին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Մենք տեղեկատվություն ունենք Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին: Ռուսական կողմի այդ գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ Հարավային Օսիայի ստորաբաժանումների մտնելու մասին որոշումը մեկ անգամ եւս հաստատում Է, որ Ռուսաստանի քաղաքականությունը միտված Է բռնակցմանը, այլ ոչ թե խաղաղության ու անվտանգության ապահովմանը»,-ասել Է Ջանելիձեն մարտի 17-ին կայացած բրիֆինգում:
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին ենթադրել Է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայումն ուղղված Է ոչ թե Վրաստանի դեմ, որը չունի ժամանակակից ռազմաօդային ուժեր, այլ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



