Ճապոնիայում առաջին անգամ վարժանքներ են անցկացվել ի դեպս ԿԺԴՀ-ի հրթիռային գրոհի
INTERNATIONAL NEWSՃապոնիայում մարտի 17-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներ ի դեպս ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային գրոհի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ակիտայի պրեֆեկտուրայի վարչակազմի պաշտոնական հաղորդագրությունը:
Միջոցառման նպատակը բնակչության տարահանման փորձարկումն Է ժամանակի կրիտիկական պակասի պայմաններում:
Ըստ սցենարի՝ Ճապոնիայի զինված ուժերը պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռների արձակում են գրանցել երկրի գլխավոր կղզու՝ Հոնսյուի հյուսիսում գտվնող Ակիտայի պրեֆեկտուրայի Օգա հրվանդանի ուղղությամբ: Վարժանքների ընթացքում տարահանման վերաբերյալ հաղորդումները տրվել են բարձրախոսներով, ինչպես նաեւ ուղարկվել են բնակիչների սմարթֆոններին: Վարժանքին մասնակցողներն օպերատիվորեն հեռացել են իրենց տներից եւ պատսպարվել մունիցիպալ շենքերի եւ դպրոցների նկուղներում:
2017 թվականի մարտի 6-ին ԿԺԴՀ-ն միջին հեռահարության միանգամից չորս բալիստիկ հրթիռներ Է արձակել Ճապոնիայի հյուսիսի ուղղությամբ, դրանցից երեքն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում: Առավել մոտիկ հրթիռներից մեկն ընկել Էր երկրի ափից 200 կիլոմետր հեռավորության վրա:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



