Բյուրական գյուղի մոտակայքում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
SOCIETYՄարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:40-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 17-ին, ժամը 20:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.380 և արևելյան երկայնության 44.150 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բյուրական գյուղից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



