Ով չի կարող աշխատել, թեկուզ տղաս լինի, պետք է իր տեղը զիջի. Գագիկ Ծառուկյան
POLITICS«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը Հրազդանում մարդաշատ էր: Past.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դրան չխանգարեց տեղացող ձյունը:
«Ես ներկայացրել եմ ծրագիր, որը կարող է իրավիճակ փոխել: Բոլորի հետ շփվելով, իմանալով դարդ ու ցավը, խնդիրը՝ գիտեմ, թե ինչ է պետք անել: Պետք է պայման և հնարավորություն, աշխատանք և մրցակցություն, բանկի տոկոսների նվազեցում, թոշակների բարձրացում: Ես դա գրել եմ ու անելու եմ: Ինչքան էլ ուզում են ասեն, թե տանում են երկիրը դեպի տնտեսական զարգացում, անհնար է դա առանց այդ բոլոր պայմանների, որ մենք առաջարկում ենք»,- հայտարարեց ԲՀԿ նախագահը:
Ծառուկյանի խոսքով՝ բոլորի հանդեպ պետք է հավասար մոտեցում լինի: «Ով չի կարող աշխատել, թեկուզ տղաս լինի, պետք է իր տեղը զիջի: Բոլորի հանդեպ պետք է հավասար մոտեցում լինի: Ես այդպես եմ աշխատելու: Եթե մասնագետն իմ թիմում չկա, մեր երկրում կա, երկրում չկա, ապա աշխարհում կա: Այդ մարդուն պետք է հնարավորություն տալ»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
Լևոն Փանոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



