Դեղ, որը կօգնի բուժել չորրորդ աստիճանի քաղցկեղը
LIFEԱնտարկտիդայի «Ակադեմիկ Վերնադսկի» բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց քաղցկեղի բուժման համար, հայտարարել է Ուկրաինայի Անտարկտիդայի ուսումնասիրության Ազգային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը:
«Մեր կենսաբանները դեղ են ստեղծել անտարկտիդյան միկրոօրգանիզմներից, որոնք այնտեղ ապրում են արտակարգ պայմաններում և ունեն արտակարգ հատկություններ: Այդ դեղը կօգնի նույնիսկ քաղցկեղի չորրորդ աստիճանում»,- ասել է Լիտվինովը: Ըստ նրա, նոր դեղն ունի նաև անուն՝ «Մելովիտ»:
Թեստավորումն իրականացվել է դեռևս միայն կենդանիների վրա: Փորձարկումներից մեկն արվել է խոզերի վրա: 20 խոզից ոչ մեկը չի մահացել, դեղի ներարկումից հետո: Այն մարդկանց համար հասանելի կլինի միայն կլինիկական փորձարկումներից հետո:
Նյութը՝ 168.am-ի
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



