Սպիտակ տանը մոտեցած տղամարդը հայտարարել է, որ մեքենայում ռումբ կա
INTERNATIONAL NEWSԱմերիկացի իրավապահները նախագահական նստավայրի մոտ ձերբակալել են մի տղամարդու, ով մեքենայով մոտեցել է Սպիտակ տան հսկիչ անցակետին՝ հայտարարելով, որ իր փոխադրամիջոցում ռումբ է տեղադրված:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ իրավապահ մարմիններում եղած քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ ռումբի առկայության տեղեկությունը դեռևս չի հաստատվել:
Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո Սպիտակ տան հարակից փողոցները միառժամանակ փակվել են, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Աղբյուրը հավելում է, որ ներկայում կասկածյալը ձերբակալված է, իսկ նրա մեքենան խուզարկում են համապատասխան մասնագետները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



