Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել առավել ակտիվորեն օգտվել էկզորցիստների ծառայություններից
INTERNATIONAL NEWSՀռոմի պապ Ֆրանցիսկոսը քահանաներին կոչ է արել առավել ակտիվորեն օգտվել էկզորցիստների ծառայություններից, հատկապես եթե նրանք գործ ունեն «իսկական հոգեւոր խանգարումների հետ»: Վատիկանի ղեկավարի կարծիքով` նման խանգարւմները կարող են տարբեր ծագում ունենալ, այդ թվում` անդրաշխարհային: Այս մասին հաղորդում է Newsru-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Պապն ընդգծել է, որ նման դեպքերում ապաշխարողը պարտադիր պետք է դիմի էկզորցիստի: Բայց նրան պետք է ընտրել «մեծ զգուշությամբ ու խելամտությամբ>>:
Ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախկինում մի քանի անգամ ընդգծել է «սատանայի» ու «դեւերի» դեմ պայքարի անհրաժեշտությունը: Ըստ լրատվամիջոցների` Ֆրանցիսկոսը մի քանի տարի առաջ իբր հենց ինքն է մի տղայի դեւերից ազատել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



