Խորովածը մարինադացնելու 4 բաղադրատոմս, որից անհնար է հագենալ
PHOTOՁեզ ենք ներկայացնում խորովածի մարինադի 4 բաղադրատոմս, որոնք հիանալի համապատասխանում են խորովածի հետ մատուցելուն: Իսկ ճիշտ ընտրված մարինադը, ինչպես գիտենք կօգնի բացահայտել մսի համը:
1. Մարինադ «բարև բալկաններից»
(2 կգ մսի համար)
Պատրաստման ժամանակահատվածը՝ 3 ժամ
Բաղադրիչներ՝
• 3 հատ քաղցր կարմիր պղպեղ
• 120-ից 150 գրամ գինձ
• 650 գրամ բնական յոգուրտ
• Կես կիտրոնի հյութ
• Աղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Խորովեք պղպեղները մանղալի վրա, որից հետո մաքրեք այն սերմերից ու կտրեք շերտերով: Խառնեք բնական յոգուրտը կիտրոնի հյութի, աղի, կտրած պղպեղի, գինձի հետ ու լավ խառնեք:
2. Միջերկրածովյան մարինադ
( 2-ից 2,5 կգ մսի համար)
Պատրաստման ժամանակահատվածը՝ 3 ժամ
Բաղադրիչները՝
• 450 մլ ձիթայուղ
• 650 մլ բուսական յուղ
• Կես կիտրոնի հյութ
• Փի փոքր փունջ քիմիոն
• 3 ցողուն խնկունի(розмарин)
• 2 ցողուն եղեսպակ(шалфея)
• 1 գլուխ սխտոր
• Սև պղպեղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Խառնեք 2 տեսակի յուղերն ու նրա վրա ավելացրեք կիտրոնի հյութը, պղպեղն ու խոշոր կտրատած կանաչին: Տրորեք սխտոր դանակի հարթ կողմով, ավելացրեք մարինադի մեջ ու լավ խառնեք:
3.Նարնջով ախորժաբեր մարինադ
(2-ից 3 կգ մսի համար )
Պատրաստման ժամանակահատվածը՝ 4 ժամ
Բաղադրիչները՝
• 1 հատ նարինջ
• 2 ճ/գ սխտոր
• 2թ/գ չորացրած ռեհան(базилика)
• 1 թ/գ աղացած հիլ(кардамон)
• 650 գրամ յուղուտ թթվասեր
• 250 գրամ մայոնեզ
• Աղ և պղպեղ` ըստ նախասիորության
Պատրաստման եղանակը՝
Մանր քերիչով քերեք նարինջի կեղևը, քամեք նրանից հյութն ու խառնեք այդ ամենը սխտորի, հիլի ու ռեհանի հետ: Ավելացրեք ըստ նախասիրության աղ,պղպեղ, ինչպես նաև մայոնեզն ու թթվասերը և լավ խառնեք:
4. Ֆլորենցյան մարինադ
( 2-ից 3 կգ մսի համար)
Պատրաստման ժամանակահատվածը՝ 2.5 ժամ
Բաղադրիչները՝
• 2-ից 3 հատ կիտրոն
• 1 գլուխ սխտոր
• Մի փոքր փունջ խնկունի
• 250 մլ ձիթայուղ
• 750 մլ բուսական յուղ
• Ըստ ճաշակի խոշոր աղացած պղպեղ
Պատրաստման եղանակ`
Կտրատեք կիտրոնը, խառնեք այն սխտորի ու խնկունիի տերևների հետ, որը նախապես մանր կտրատեք: Լցրեք խառնուրդի վրա յուղն ու ըստ նախասիրության սև պղպեղ: որից հետո լավ խառնեք:
Բարի ախորժակ