Volkswagen-ի ղեկավարի գրասենյակում ստուգումներ են իրականացվել
SOCIETYԳերմանական Մյունխեն քաղաքի դատախազությունն Audi-ի գործով ստուգումներ է իրականացրել Volkswagen-ի ղեկավար Մաթիաս Մյուլերի գրասենյակում և մի շարք փաստաթղթեր առգրավել: Այս մասին հայտնում է Bild am Sonntag-ը` հղում անելով ընկերության ներկայացուցչին:
Նշվում է, որ օպերատիվ միջոցառումներն իրականացվել են մարտի 15-ին` Բավարիա և Բադեն Վյուրտենբերգ երկամասերում տեղակայված գրասենյակներում, ինչպես նաև` անհատական բնակարաններում:
Հայտնի է, որ Volkswagen ավտոկոնցեռնը, որի մեջ մտնում է նաև Audi-ն, 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում մեղադրվել է դիզելային ավտոմեքենաները վնասակար արտանետումների իրական ցուցիչները նվազեցնող սարքավորումներով հագեցնելու համար: Այսպիսով, Volkswagen-ի նկատմամբ հետաքննությունն իրականացվում է Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



