Գիշատիչը հարձակվել է 19-ամյա ֆուտբոլիստի վրա, երբ վերջինս վազելիս է եղել Զամբեզի գետի ափի երկայնքով
SOCIETYՄոզամբիկում բնակվող ֆուտբոլիստ Էստեվաո Ալբերտո Ժինոն դարձել է կոկորդիլոսի հարձակման զոհ: Այս մասին հայտնում է 101 Great Goals կայքը:
Նշվում է, որ գիշատիչը հարձակվել է 19-ամյա Ժինոյի վրա, երբ վերջինս վազելիս է եղել Զամբեզի գետի ափի երկայնքով:
«Կոկորդիլոսը հանկարծակիորեն դուրս է եկել ջրից, բռնել Էստեվաոին գոտկատեղից, ինչից հետո նորից մտել ջրի մեջ: Նրա ընկերները շատ են վախեցել. նրանք աղաղակներ են լսել, բայց ոչ մի բան չեն կարողացել անել: Կոկորդիլոսը 5 մետր երկարություն է ունեցել», - պատմել է Էստեվաոյի թիմի մարզիչ Էդի Կարվալիոն:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը խաղացել է «Ատլետիկո Մինեյրո Դե Տետե» սիրողական ակումբի կազմում, և մահվան պահին նա 19 տարեկան է եղել:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



