Թրամփի վարկանիշն ԱՄՆ-ի ընտրողների շրջանում ընկել Է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն ամերիկացի ընտրողների շրջանում ընկել Է նրա պաշտոնակալությանից ի վեր ռեկորդային ցածր ցուցանիշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Գելլապի ինստիտուտի վերջին տվյալները:
Մարտի 19-ին ԱՄՆ-ի չափահաս բնակչության շրջանում Թրամփին ցուցաբերվող աջակցությունը նվազել Է մինչեւ 37 տոկոս այն դեպքում, երբ նրա աշխատանքին հավանություն չի տվել հարցվածների 58 տոկոսը:
Դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահի վարկանիշը կազմում Էր 45 տոկոս:
Գելլապի ինստիտուտի հարցմանը մասնակցել են 1500 չափահաս ամերիկացներ: Ինստիտուտի կողմից անցկացվող հարցումների վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը:
Դոնալդ Թրամփի երդմնատվության արարողությունից անմիջապես հետո անցկացված հարցումը ցույց Էր տվել, որ նրան հավանություն Էին տալիս եւ հանվանություն չԷին տալիս հավասար քանակությամբ հարցվածներ՝ 45-ական տոկոս: Նախագահի պաշտոնում Թրամփի գործունեության հավանության ցուցանիշն առավելագույն մեծության Է հասել հունվարի 25-ին եւ 26-ին՝ 46 տոկոս:
Գելլապի ինստիտուտի փորձագետները գտնում են, որ Սպիտակ տան ղեկավարի վարկանիշի անկման վրա ազդել են գլոբալ տաքացման վերաբերյալ նրա արած հայտարարությունները, ինչպես նաեւ գովեստի խոսքերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին եւ այն պնդումները, թե Բարաք Օբաման արտոնել Է նրա կենտրոնակայանի գաղտնալսումը «Թրամփ-Թաուեր» նյույորքյան երկնաքերում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



