Ինձ համար սա ավելի հաճելի է լսել, քան արտաքինին վերաբերող որեւէ հաճոյախոսություն. Մադոննա Հարությունյան
PHOTOWnews.am-ը գրում է.
Շիկահեր, բայց ոչ վուլգար. բնական ու գրավիչ արտաքինով Մադոննան գիտի՝ ինչպես իրեն ճիշտ մատուցել ու հետաքրքրել դիմացինին։
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել գեղեցկության թեմայով հարցազրույցների շարքը. այս անգամ գեղեցկության եւ գրավչության իր գաղտնիքների մասին մեզ պատմել է «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը։
-Ըստ քեզ, որո՞նք են կանացի գրավչության 5 գլխավոր բաղադրիչները։
-Միանշանակ կարելի է թվարկել բազմաթիվ բաղադրիչներ՝ կապված արտաքինը խնամելու հետ, որոնք կնոջը դարձնում են գրավիչ։ Կարեւորն այն է, որ այդյունքը լինի համահունչ եւ ներդաշնակ։
-Ո՞րն է քո գրավչության գաղտնիքը:
-Ամեն ինչ շատ պարզ է. գեղեցկությունը կամ գրավչությունը դիմահարդարման, սանրվածքի կամ հագուստի հետ կապ չունի։ Դրանք միայն համեմունքներ են, որոնք, իհարկե, պարտադիր են։ Ես նկատում եմ կյանքի վառ գույները, գեղեցիկը եւ լիարժեք կարողանում եմ ուրախանալ։ Գուցե այդ հարցին ակնկալվում է ինչ-որ խորհրդավոր պատասխան, սակայն իրականությունն այլ է. յուրաքանչյուր մարդ գեղեցիկ եւ գրավիչ է, երբ ինքնաբավ է։
-Կա՞ արտաքինում ինչ-որ բան, որ կուզենայիր փոխել:
-Ոչ, չկա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ