Մոուրինյոն նախընտրում է հաղթել Եվրոպայի լիգայում, քան լինել 4-րդը Պրեմիեր լիգայում
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախընտրում է հաղթել Եվրոպայի լիգայում, քան լինել 4-րդը Պրեմիեր լիգայում:
«Կնախընտրեի, որ հաղթեինք Եվրոպայի լիգայում, քանի որ այն հնարավորություն կտա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղերին: Սակայն, հնարավոր է, որ մենք չհաղթենք Եվրոպայի լիգայում, այդ դեպքում հարկավոր է Պրեմիեր լիգայում 4-րդ տեղով ավարտել պայքարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 52 միավորով 5-րդ տեղում է: Առաջատար «Չելսի»-ին ունի 69 միավոր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



