ԱՄԷ-ում ստեղծել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը
INTERNATIONAL NEWSԱրաբական Միացյալ Էմիրություններում հիմնել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը, որը կներկայացնի Global Happiness Report տարեկան գլոբալ հաշվետվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Arabian Business հրատարակությանը:
Հաշվետվությունը ներկայացվելու Է ԱՄԷ-ում անցկացվող World Government Summit ամենամյա կառավարական գագաթնաժողովում:
Նրա խոսքով՝ «այսօր աշխարհին նոր մոտեցում Է հարկավոր մարդկության երջանկությանը հասնելու հարցում, այն պետք Է հիմնվի համագործակցության եւ ինտեգրացման ջանքերի, ընդհանուրի եւ շփման կետերի որոնման վրա՝ դրական արժեքների ամրապնդման համար»: Այս նպատակին հասնելու համար փոփոխություններ են անհրաժեշտ աշխարհում կառավարական մարմինների աշխատանքում եւ «միջազգային կազմակերպությունների նպատակների իսկական մարմնավորում»:
Հայտարարությունը նվիրված Է մարտի 20-ին Երջանկության միջազգային օրվա տոնակատարությանը: Այս կերպ, նշել Է ԱՄԷ-ի վարչապետը, երկիրը «դրական ուղերձ Է հղում աշխարհին»:
Խորհուրդը հավաքվելու Է տարեկան երկու անգամ: Այն նաեւ վարչական աջակցություն Է ստանալու ՄԱԿ-ից:
Երջանկության համաշխարհային խորհուրդը կգլխավորի Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը: Սաքսը ամերիկացի հայտնի տնտեսագետ Է, «շոկային թերապիայի» մշակողներից մեկն Է համարվում ՌԴ-ում, Բոլիվիայում, Լեհաստանում: Աշխատել Է Բորիս Ելցինի տնտեսական խորհրդականների խմբի կազմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



