Պարզվում է, որ նորածինները կարող են ճանաչել աչքերի արտահայտություններով
PHOTOՀոգեբանների փոխանցմամբ` մարդկանց փոխհարաբերություններում աչքերը հատուկ դեր են խաղում: Օրինակ՝ վախի կամ զարմանքի ժամանակ աչքերը լայն բացվում են: Իսկ երբ մարդը ժպտում է, աչքերը նեղանում են: Մարդկանց աչքերի արտահայտությունը գնահատել մեզ օգնում են ուղեղի հատուկ գործընթացները: Գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ դրանք սկսում են ձևավորվել արդեն 7 ամսականում:
Ուսումնասիրության ընթացքում հետազոտողները յոթամսական երեխաներին ցույց են տվել աչքերի տարբեր արտահայտություններով մարդկանց լուսանկարներ: Այդ ընթացքում չափել են երեխաների ուղեղի ակտիվությունը: Գիտնականները նկատել են, որ տարբեր լուսանկարներ դիտելիս ուղեղի ակտիվությունը փոխվել է:
Լուսանկարները ցուցադրել են ընդամենը 50 միլիվայրկյանում: Դա բավական է, որ նորածինը տեսողականորեն ընկալի պատկերը: Գիտնականները պարզել են, որ նորածինները տարբերում են աչքերի արտահայտությունները, և դա նրանց մոտ չգիտակցված է լինում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: