«Կոշ» ՔԿՀ մուտք գործած մեքենայի մեջ թմրամիջոց և բջջային հեռախոսներ են հայտնաբերվել
SOCIETYՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:25-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով զննության են ենթարկել բնակելի գոտի մուտք գործող աղբատար մեքենան, ինչի արդյունքում վարորդի խցիկից հայտնաբերել են 77 գրամ կանաչավուն զանգված, 1 հատ ներարկիչ՝ 2 գրամ սպիտակ, թափանցի կ հեղուկով, 11 հատ բջջային հեռախոս և 11 բաժանորդային քարտ, հեռախոսի 1 լիցքավորիչ և 1 USB լար: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



