Մալայզիայում հաստատել են Կիմ Չեն Նամի սպանության գործով նոր կասկածյալների հայտնվելը
INTERNATIONAL NEWSՄալայզիայի ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը հաստատել Է, որ Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի սպանության գործում հայտնվել են նոր կասկածյալներ, որոնք ԿԺԴՀ-ի քաղաքացիներ են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունը նա արել Է լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
«Մենք գտնում ենք, որ նոր կասկածյալները սպանությանը մեղսակից ԿԺԴՀ-ի քաղաքացիներ են»,-նշել Է երկրի ոստիկանապետը: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները ներկայում «նրանց հետախուզում են իրականացնում»:
New Straits Times թերթը, հղում անելով հետաքննչական խմբի աղբյուրների, մի քանի օր առաջ հայտնել Է, որ «օդանավակայանի արտաքին դիտարկման խցիկների տեսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից, ինչպես նաեւ պատահածի մանրամասնությունների գրեթե րոպեական վերականգնումից հետո նկատվել Է մի տղամարդ, որի տարիքը 30-ից փոքր-ինչ ավելի Է»: Հրատարակության տվյալներով՝ փորձագետները ենթադրում են, որ «հենց նա Է հետեւել ամբողջ գործողության կատարմանը եւ հարձակումից անմիջապես հետո շարունակ հետեւել Է Կիմ Չեն Նամին՝ արձանագրելով նրա վիճակի կտրուկ վատա ցումը»:
Բացի այդ, աղբյուրների տվյաներով՝ հետագայում մալայզիական կողմը ճապոնական հատուկ ծառայություններից օպերատիվ տեղեկատվություն Է ստացել այն մասին, որ խոսքը վերաբերում Է ԿԺԴՀ-ի քաղաքացի Չան Նամ Ունին: Նաեւ պարզվել Է, որ նա Քուալա Լումպուրից մեկնել Է սպանությունից մի քանի ժամ անց:
Անցած շաբաթ տեղեկացվել Է, որ Ինտերպոլի կարմիր ծանուցում Է տրվել ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան գործով: Կարմիր ծանուցումը հրահանգում Է որոշել այն մարդու գտնվելու վայրը եւ ձերբակալել նրան, ում անվամբ տրվել Է կալանագիրը՝ արտահանձնման կամ օրենքին համապատասխան այլ գործողությունների համար: Փետրվարի վերջին Մալայզիայի իրավապահ մարմինները դիմել Էին Ինտերպոլին՝ ԿԺԴՀ-ի չորս քաղաքացների հետախուզում հայտարարելու խնդրանքով:
Փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանում կատարված սպանության մեղադրանքներ են առաջադրվել երկու կանանց՝ Վիետնամի եւ Ինդոնեզիեայի քաղաքացիների: Ոստիկանությունը նաեւ կարծում Է, որ ԿԺԴՀ-ի դեսպանության տարածքում թաքնվում են երկու կասկածյալներ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի եւս չորս քաղաքացիներ հեռացել են Քուալա Լումպուրից միջադեպի օրը եւ արդեն գտնվում են Փենյանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



