ՀՀ ԱԳ փոխնախարար Հովակիմյանը հանդիպել է Եվրոպայի քոլեջի ուսանողների հետ
SOCIETYԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի (Վարշավա) ուսանողների՝ Հայաստան և Վրաստան ուսումնական այցի շրջանակներում մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպել է քոլեջի շուրջ 70 ուսանողների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով ՀՀ համագործակցությանն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Փոխնախարար Հովակիմյանը պատասխանել է քոլեջի ուսանողների բազմաթիվ հարցերին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



