Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Հաց բերողի, սրիկա սերնդի ու լուսավոր երիտասարդության մասին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը

– Պարոն Շահնազարյան, Ձեզ համար, որպես մեր ժողովրդի արժեքային համակարգն ուսումնասիրած մարդու, ինչպիսի՞ն էր Հաց բերողի կերպարը: Այն ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել մեր ժողովրդի կյանքում:

– Կգա ժամանակ, նրա արձանը կկանգնեցնեն քաղաքում: Իբրև` խորհրդանիշ:

– Իսկ հաց տալը, որպես այդպիսին, ի՞նչ է մեզ համար: Այն իր տեղն ունի՞ մեր արժեքային համակարգի մեջ:

– Իհարկե: Նույնիսկ Մխիթար Գոշի Դատաստանագրքում կա այն մասին, որ ամեն մարդ կարող էր անցնել մրգի այգով ու միրգ ուտել, եթե օտարական է: Բայց հետը չտանի: Պարզապես ինչքան ուզում է` ուտի: Նման օրենք կար: Միաժամանակ հայերը նաև դռան առաջ դնում էին ուտելիք, որ անցորդը, եթե հանդիպեր, ուտեր:

Անկախ ամեն ինչից հայը ուտելուն հաց ուտել է ասում: Որովհետև երբ տունը մարդ է մտել, նրա առաջ հաց են դրել, կապ չունի` կասի սովա՞ծ է, թե` չէ: Եվ այս սովորությունը դեռ որոշ չափով Հայաստանում պահպանված է: Ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ անպայման պետք է հարցնեն այդ մասին:

– Իսկ իշխանության վարքագիծն այս մարդու նկատմամբ, նրա արածի նկատմամբ ո՞նց եք գնահատում: Համարժե՞ք էր եղածին:

– Այդ հարցի պատասխանը բոլորը գիտեն: Եվ բոլորի կարծիքն էլ նույնն է: Պարզապես մի մասին ձեռ է տալիս` այսպես է ասում, մի մասին ձեռ է տալիս` այնպես է ասում: Բայց իրականում, ներքևից սկսած, վերևից` վերջացրած, իշխանամետ, ընդդիմադիր, բոլորն էլ գիտեն ինչն ինչոց է:

– Այդ դեպքում իշխանությունը նրանից ի՞նչ վախ կարող էր ունենալ: Նման մարդուց` հաց տվող մարդուց:

– Դա իմանալու համար պետք է կարդալ Քաջ Նազարը:

– Շատերը պահանջում են նրան հուղարկավորել Եռաբլուրում: Դա Դուք տեղին համարո՞ւմ եք:

– Եռաբլուրը Արցախում զոհված ազատամարտիկների համար է: Դրա համար է նախատեսված պարզապես:

– Հասմիկ Պապյանը և այլք առաջարկում են հուղարկավորել երևանամերձ մի տարածքում ու մատուռ կառուցել վրան:

– Չգիտեմ: Պետք է մտածել: Այս պահին չեմ հասկանում, թե դրա իմաստը որը կլինի:

– Նրա արածը մեզ ինչ–որ բան հիշեցրե՞ց մեր ազգային տեսակի առումով:

– Եթե մարդկանց մեջ չլիներ այդ արժեքը` ուրիշին հասնելու, օգնելու, ապա չէր հիշեցնի: Նշանակում է մարդկանց մեջ կա այդ արժեքը:

– Կարո՞ղ ենք ասել, որ նաև բարոյական նոր լիցք հաղորդեց:

– Միանշանակ:

– Գտե՞ք որն է հետաքրքիրը. այս մարդու քայլը կարծես առավել գնահատվեց երիտասարդների կողմից: Նրանք ոգևորվեցին, ի պաշտպանություն դուրս եկան փողոց: Իրո՞ք մեր երիտասարդն այսօր կարիք ունի հոգեկան սնունդի:

– Ես մի անգամ արդեն ասել եմ` մենք հրաշալի երիտասարդություն ունենք: Չնայած ամեն ինչ արվեց, որ այդպիսի երիտասարդություն չլինի: Հեռուստատեսությամբ, տարբեր լրատվամիջոցներով փորձեցին այլասերել նրան, այլևայլ գաղափարներ քարոզել: Սակայն, հակառակ այդ ամենի, նրա գեները չկարողացան սպանել:

Իսկ ինչ վերաբերվում է մեր` ավագ սերնդին, ապա նրա մասին գովասանքները ընդամենը հեքիաթներ են: Հենց մեր սերունդն է, որ չի թողնում երիտասարդությունը շնչի, ապրի: Մեր սերնդի մարդիկ կառչած են տորթի ինչ–որ կտորից ու խեղդում են երիտասարդներին, նրանց գործ չեն տալիս, չեն թողնում ասպարեզ գան: Չեն ուզում նրանց տալ այս երկիրը:

Մինչև մեր սերնդի մարդիկ չվերանան, չմահանան–գնան, այս երկիրը չի դզվի:

Որովհետև մեր սերդի մեջ մարդիկ կան, որ դժբախտ են զգում իրենց, քանի որ Արևը չեն կարողանում կուլ տալ: Զարթնում են առավոտյան ու անհանգստանում` մի՞թե Արևը չեմ կարող կուլ տալ: Ինչ ուզում ես արա, այդ մարդիկ չեն կարող կշտանալ:

Այնպես որ, այս մարդիկ անգամ իրենց երեխաներին չեն թողնի երևան գան: Այսպիսին է մեր սերունդը: Մնացածը հեքիաթներ են: Մի երկու լավ դպրոց է եղել Երևանում` կիսառուսական–բան, ասում են լավ դպրոց ենք ունեցել: Իսկ ո՞վ է տեղյակ, թե ինչ է կատարվել շրջաններում, հեռավոր բնակավայրերում: Ո՞նց էին 5–10 հոգով հարձակվում մեկի վրա` ձեռքից հացը խլում: Պատվավորը նա էր համարվում, ով կարողանար մեկին ճնշել:

Նույն բանն էլ այսօր շարունակվում է: Թե չէ այդ ինչո՞ւ չեն հրապարակում 37 թվի մատնիչների անունները: Որովհետև նույն ընտանիքները մինչև հիմա իրենց գործունեությունն են շարունակում:

Էդ որ ասում են մեր սերունդը Արցախը գրավել է, այնքան էլ այդպես չէ: Ընդամենը 4–6 հազար մարդու մասին է խոսքը, որ այդ գործն արեց: Մնացածը թիկունքում թալանով է զբաղվել: Իսկ 4–6 հազար մարդը էդ ի՜նչ քանակություն է այսքան մարդու մեջ:

Հիմա մի բան է մնում` ամեն ինչ մենք պետք է անենք, որպեսզի ծառայենք մեր նոր սերնդին: Սա’ պետք է լինի մեր առաջնային խնդիրը: Որովհետև մեր սերնդի մարդկանց 90%–ը սրիկաներ են: Ես էլ` նրանց մեջ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan