Սիրիական հակաօդային պաշտպանությունն իսրայելական անօդաչու Է խփել
INTERNATIONAL NEWSԴամասկոսը հայտարարում Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերն իսրայելական անօդաչու թռչող ապարատ են խփել Էլ Քունեյթրա քաղաքի երկնքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը, որը, որոշ տվյալներով, կապված Է շիաների «Հըզբոլլահ» խմբավորման հետ:
Սիրիական կողմը պնդում Է, որ ապարատը խփվել Է այն բանից հատո, երբ խախտել Է երկրի օդային տարածությունը:
Իսրայելի բանակը հաստատել Է տակտիկական հետախուզական անօդաչու թռչող սարքի կորուստը Սիրիայում: «Տակտիկական անօդաչու թռչող սարքը կորսվել Է, պատահարի հանգամանքները պարզվում են»,- նշել են բանակի մամուլի ծառայությունում:
Իր հերթին, իսրայելական Jerusalem Post հրատարակությունը, վկայակոչելով Թել Ավիվի աղբյուրներ, գրում Է, որ անօդաչուն իրոք ընկել Է, բայց չի խփվել:
Էլ Քունեյթրա քաղաքը XX դարի 70-ական թվականներից գտնվում Է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի միջեւ ընկած չեզոք ապառազմականացված գոտում, որը վերահսկում են ՄԱԿ-ի ուժերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



