ԱՄՆ-ում մի շարք ավիաընկերությունների չվերթերում կարգելեն Էլեկտրոնային սարքերը
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են մի շարք արտասահմանյան ավիաընկերությունների չվերթերով Միացյալ Նահանգների քաղաքներ մեկնող ուղեւորներին արգելել սալոնում փոխադրել խոշորաչափ Էլեկտրոնային սարքեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց: Նրանց խոսքով՝ դա թելադրված Է հակաահաբեկչական անվտանգության նկատառումներով:
Պետական պաշտոնյաները ճշտել են, որ նոր կանոնները կվերաբերեն շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերությունների, որոնք թռիչքներ են կատարում մի շարք երկրներից, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանից: Դրանց թվում կլինեն այն փոխադրողները, որոնք բազավորված են Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում, այլ ճշտումներ առայժմ չեն հետեւել:
Արգելքը կտարածվի այն սարքերի վրա, որոնք չափերով ավելի մեծ են, քան բջջային հեռախոսը: Այնպիսի իրեր, ինչպիսիք են պլանշետները, նոութբուքերը եւ խցիկները, կարելի Է փոխադրել սոսկ ստուգում անցած ուղեբեռում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



