Ֆիյոնը հիշեցրել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին եւ Ղրիմը համեմատել է Կոսովոյի հետ
INTERNATIONAL NEWS Ռուսաստանին Ղրիմի միանալու հետ կապված իրադրությունը քննարկելիս անհրաժեշտ Է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ այն մասին, թե իր ժամանակին ինչպես Է լուծվել Կոսովոյի անկախության հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը:
«ՉԷ որ մենք նույնպես փոխեցինք սահմանները: Օրինակ՝ նման բան տեղի ունեցավ Կոսովոյի հետ: Գոյություն ունի հիմնարար սկզբունք, ըստ որի ժողովուրդներն ունեն իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունք: Եվ լինում են սահմաններ, որոնք ժամանակին որոշվել են անթույլատրելի կերպով»,- ասել Է նա մարտի 20-ին կայացած հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնց մասնակցել են պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդները:
Չնայած պետական միջոցների վատնման մեղադրանքներին, Ֆիյոնը մնում Է Ֆրանսիայում նախագահական ընտրարշավի առաջատարներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



