Գիտնականները խորհուրդ են տալիս չխուսափել բարդ աշխատանքից
LIFEԳիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում բացահայտել են, որ բարդ աշխատանքը կարող է ուղեղն ակտիվ պահել նույնիսկ տարեց տարիքում: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:

Համաձայն հետազոտության՝ նրանք, ում աշխատանքը պահանջում է մեծ մտավոր աշխատանք, ավելի մեծ հնարավորություն ունեն տարեց տարիքում պահպանելու իմացական գործառույթները, իսկ ավելի կոնկրետ՝ հիշողությունը և տեղեկատվությունը մշակելու արագությունը:

Գիտնականները ուսումնասիրության ընթացքում մասնագիտությունները բաժանել են ըստ բարդության մակարդակի: Առաջին շարքերում են փաստաբանները, վիրաբույժները և պայմանական դատապարտվածների հսկիչները: Իսկ շինարարներն ու օպերատորները հայտնվել են ցուցակի զգալիորեն ստորին հատվածներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



