Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


10 խորհուրդ՝ օծանելիք գնելիս չխաբվելու համար

PHOTO

Բոլորն էլ կհամաձայնեն, որ տհաճ է, երբ թանկարժեք օծանելիքի կրկնօրինակ են նվիրում կամ նվեր ստանում։ Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար պետք է իմանալ, թե ինչպես տարբերել կեղծ ու իրական օծանելիքները։

 Bubr-ը գրում է, որ օծանելիք ընտրելիս պետք է մի քանի կարևոր հանգամանք հաշվի առնել։ Որակյալ օծանելիքը չի կարող շատ մատչելի լինել, այն պետք է համապատասխան տուփ ունենա և այլն։

 Հետևեք այս խորհուրդներին ու երբեք չեք հայտնվի թյուրիմացության մեջ։

 1.      Պատրաստվեք գնումներին։ Եթե արդեն ընտրել եք օծանելիքը, նախ մի փոքր ինֆորմացիա հավաքեք դրա մասին։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան, որոնց շնորհիվ կարող եք ուսումնասիրել ձեր նախընտրած օծանելիքի տուփն ու սրվակը։

 2.      Ուշադրություն դարձրեք դրա փաթեթավորմանը։ Որակյալ օծանելիքը սովորաբար ոչ շատ հաստ ու պինդ թաղանթով է պատված լինում։ Տուփի վերին թաղանթը պետք է այնպես ամրացված լինի, որ ծալքեր չառաջացնի։ Ինչպես նաև թաղանթի կարերը պետք է տաքացնելու միջոցով ամրացված լինեն, այլ ոչ սոսնձի։

 

 3.      Օծանելիքի տուփը պետք է պինդ կարտոնից պատրաստված լինի, իսկ ներսում անպայման պետք է սպիտակ լինի։ Օծանելիքի բրենդի լոգոն պետք է անմիջապես կարտոնի վրա տպված լինի։ Եթե արտասահմանից եք օծանելիք գնել, ապա դեն մի նետեք տուփը, քանի որ այն կօգնի հետագայում ճիշտ ընտրություն կատարել։

 4.      Եթե արդեն համացանցում ուսումնասիրել եք օծանելիքը, ապա կկարողանաք հասկանալ, որ տուփին ու համացանցում այլ բան է գրված։ Տուփի վրայի ինֆորմացիան պետք է համապատասխանի ձեր գտած ինֆորմացիային։ Սա վերաբերվում է արտադրության վայրին, տարողությանը և այլնին։ Եթե կայքում գրված է, որ օծանելիքը պետք է 50մլ կամ 100մլ լինի, իսկ ձեզ մեծ սրվակ են առաջարկում, ապա առանց երկար մտածելու հրաժարվեք։ Ինչպես նաև, անպայման ստուգեք բոլոր շտրիխ կոդերը։

 5.      Տուփի ներսում սովորաբար փոքրիկ կառույց է լինում, որը թույլ չի տալիս, որ սրվակը տարբեր կողմ շրջվի։ Եթե այն չկա, դա հաստատ կեղծ օծանելիք է։ Եթե չեք կարող բացել ու ստուգել տուփը, ապա պարզապես թափահարեք այն։ Եթե սրվակը շարժվում է, ապա կեղծ է։

 6.      Իրականում, տուփի միջոցով բացահայտող կեղծ օծանելիքները շատ են, սակայն կան նաև այնպիսիները, որոնք կեղծ են, սակայն արտաքինից այդպես չի երևում։ Այս դեպքում բացեք տուփն ու նայեք սրվակին։ Օրիգինալ սրվակը պետք է հավասարաչափ լինի, առանց խազերի ու այլ թերությունների։ Որքան ավելի յուրօրինակ է սրվակի ձևը, այնքան ավելի դժվար է այն կեղծել։

 7.      Ուշադրություն դարձրեք նաև օծանելիքի գույնին։ Սովորաբար, օծանելիքները բաց գույների են լինում, այնպես որ, եթե վառ կապույտ կամ կարմիր օծանելիք տեսնեք, ապա համոզված եղեք, որ դա կեղծ է։

 8.      Կարևոր է նաև սրվակի փականը։ Բոլոր բրենդերը պլաստիկի առանձին տեսակներ ունեն, որոնց բաղադրությունը գաղտնի է։ Կեղծելու դեպքում հնարավոր չէ միանման փականներ ստանալ, այնպես որ, եթե փականը խազեր ունի կամ անհարթ է, ապա այն կեղծ է։

 9.      Բոլոր տուփերի կամ սրվակների վրա պետք է սերիական համար լինի։ Եթե համարը չկա, ապա դա կեղծ օծանելիք է։

 10.  Մինչ օծանելիքը գնելն, անպայման, որակը փաստող սերտիֆիկատ պահանջեք։ Որակյալ և օրիգինալ օծանելիքը պետք է նման սերտիֆիկատ ունենա։

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards