Հայտնի են դարձել այն երկրները, որոնց կվերաբերի պլանշետների փոխադրման ԱՄՆ-ի արգելքը
INTERNATIONAL NEWSAssociated Press գործակալությունը պարզել Է, թե որ երկրների չվեթներին կվերաբերի ինքնաթիռների ուղեւորների ձեռնածանրոցում Էլեկտրոնային սարքերի՝ նոութբուքերի, պլանշետների եւ այլ սարքերի փոխադրման ԱՄՆ-ի իշխանությունների արգելքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
AP-ն, վկայակոչելով ամերիկացի պետական պաշտոնյաների, նշում Է, որ նման սարքերն ուղեբեռ հանձնել ստիպված կլինեն Կահիրեի (Եգիպտոս), Ամմանի (Հորդանան), Էլ Քուվեյթի (Քուվեյթ), Կասաբլանկայի (Մարոկո), Դոհայի (Քաթար), Էր Ռիադի եւ Ջեդդայի (Սաուդյան Արաբիա), Ստամբուլի (Թուրքիա) եւ Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) միջազգային օդանավակայաններից ուղիղ չվերթներով մեկնող ուղեւորները:
AP-ի աղբյուրների խոսքով՝ արգելքի գործողության ժամկետներն առայժմ ստույգ որոշված չեն:
Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր Է մարտի 21-ից ձեռնածանրոցում արգելել Էլեկտրոնային սարքերի մեծ մասի՝ նոութբուքերի, պլանշետների, ֆոտոխցիկների եւ այլ սարքերի փոխադրումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



