Ճապոնիայում սկսվել Է սակուրայի ծաղկման սեզոնը
SOCIETY Ճապոնիայում սակուրայի ծաղկման սեզոնը կարելի Է համարել բացված: Առաջին ծաղիկներն են հայտնվել Տոկիոյի Յասուկունի սինտոիստական տաճարում բալենու հեռավորարեւելյան տարատեսակի հատուկ «ստուգիչ» ծառին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս տարի վերջին ինը տարում առաջին անգամ Ճապոնիայի մայրաքաղաքում սակուրան ծաղկել Է նույնիսկ ավելի շուտ, քան ավելի հարավային տարածաշրջաններում: Ըստ որում, օդերեւութաբանների վիճակագրության համաձայն՝ Տոկիոյում դա տեղի Է ունեցել, ինչպես եւ անցյալ տարի, սովորականից հինգ օր շուտ:
Պատասխանատու աշխատակիցն առավոտյան այցելել Է Յասուկունիի տաճար, անձամբ հավաստել ճյուղերին վարդագույն բողբոջները եւ հայտարարել. «Տոկիոյում սակուրան ծաղկել Է»:
Հեռավորարեւելյան բալենու լրիվ ծաղկման ժամանակը համընկնում Է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, երբ զբոսայգիներն ու պուրակները թաղվում են վարդագույնի տարբեր երանգների ծաղիկների մեջ: Այդ օրերին հազարավոր մարդիկ են այցելում երկրի բոլոր զբոսայգիները եւ զանգվածային զբոսախնջույքներ կազմակերպում ծառերի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



