Ուժի մեջ են մտել Սիրիայի նկատմամբ սահմանված ԵՄ-ի նոր պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը գործի Է դրել Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցները, որոնք սահմանվել են կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրվող օգտագործման կապակցությամբ: ԵՄ-ի խորհրդի համապատասխան որոշումը հրապարակել Է Եվրամիության պաշտոնական հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սիրիայի քաղաքացիների սեւ ցուցակում, որոնց արգելված Է մուտք գործել Եվրամիության տարածք եւ օգտվել նրա բանկային համակարգից, ավելացրել են սիրիական զինված ուժերի երկու գեներալ-մայորների եւ երկու բրիգադային գեներալների:
ԵՄ-ի խորհուրդն ընդգծել Է, որ այս պահից սկսած Սիրիայի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված Է 239 մարդ: «ԵՄ-ն, ՄԱԿ-ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հավատարիմ Է մնում Սիրիայի հակամարտության կայուն քաղաքական լուծում գտնելուն, քանի որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը ռազմական լուծում չունի»,-ասված Է փաստաթղթում:
Սիրիայի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներն պատժամիջոցների ամենածավալուն փաթեթներից մեկն Է, որը երբեւիցե սահմանվել Է Եվրամիության կողմից: Դրանք փուլ առ փուլ ընդլայնվել են 2012 թվականից, այսօրվա դրությամբ ներառում են Սիրիայից նավթի ներմուծման, այդ երկիր պատրաստի վառելիքի եւ նավթամթերքի մատակարարումների արգելք, ներդրումների սահմանափակում, ԵՄ-ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մոնիթորինգի կամ հեռախոսային ու ինտերնետ-հաղորդակցությունների արգելափակման միջոցների եւ սարքավորոմների առեւտրի արգելք:
Բացի այդ, ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված են Սիրիայի 239 ֆիզիկական եւ 67 իրավաբանական անձինք, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



