Սիրիական բանակը հսկողություն Է հաստատել Հալեպ տանող հարավային մայրուղու նկատմամբ. Al-Masdar
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակը եւ ժողովրդական աշխարհազորի ուժերի մարտիկները լիակատար հսկողություն են հաստատել Սալամիա-Իթրիա ռազմավարական կարեւորություն ունեցող հարավային մայրուղու նկատմամբ, որը տանում Է Հալեպ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Al-Masdar արաբական հրատարակությունը:
Նրա տեղեկատվության համաձայն, զինվորականները կարողացել են ճեղքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանության գիծը եւ զինյալներից ազատագրել ավտոմայրուղու մերձակա շրջանները:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Սիրիայի կառավարական ուժերը ահաբեկիչների գրոհները հետ են մղել Դամասկոսի Ջուբար արեւելյան շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



