10 ունիվերսալ հագուստ, որ համապատասխանում է ցանկացած կառուցվածք ունեցող աղջիկներին
PHOTOԱմեն օր տանից դուրս գալիս հազարավոր աղջիկներ մտածում են, թե ինչ հագնել։ Այս խնդիրն ակտուալ է համարյա բոլոր աղջիկների ու կանանց կյանքում։
Interesnoznat-ը գրում է, որ կա հագուստի մի քանի տեսակ, որը համապատասխանում է ցանկացած տեսակի կառուցվածք ունեցող աղջիկներին։ Այս հագուստը հարմարվում է կառուցվածքի ձևին, թաքցնում թերություններն ու արտահայտում առավելությունները։
1. Զգեստ-ֆուտլյար
Այս զգեստը բոլորին էլ սազում է, սակայն պետք է հիշել, որ նիհար աղջիկները կարող են շատ կիպ զգեստ հագնել, իսկ արտահայտիչ մարմին ունեցողները պետք է նախապատվությունը տան ավելի կոշտ կտորից ու մի փոքր ազատ զգեստներին։ Ինչպես նաև, կողքից ավելացված հավելյալ դեկորացիաները կարող են ավելի գեղեցիկ դարձնել կերպարը։
2. Ուղիղ զգեստ
Այսպիսի զգեստները մարմնինն ավելի կանացի են դարձնում ու թաքցնում են բոլոր թերությունները։ Սակայն, պետք չէ շատ լայն զգեստներ ընտրել։ Ընտրեք միայն ձեր չափսի զգեստ, որպեսզի ճիշտ կերպար ստանաք։
3. Կարճ շապիկ
Կարճ շապիկը համապատասխանում է բարձր գոտկատեղով տաբատներին ու կիսաշրջազգեստներին։ Այսպիսի համադրությունը վիզուալ երկարացնում է ոտքերն ու մեղմացնում կոնքերը։
4. Մատիտ-կիսաշրջազգեստ
Այսպիսի կիսաշրջազգեստը համապատասխանում է ցանկացած կառուցվածք ունեցող աղջիկներին։ Այն կարելի է հագնել ցանկացած շապիկի ու կոշիկների հետ։
5. Բոյֆրենդ ջինսեր
Այս ջինսերը սազում են բոլոր աղջիկներին։
6. Դասական տաբատ
Դասական տաբատը պետք է լինի բոլոր աղջիկների զգեստապահարաններում։ Դրանք կարող են թաքցնել որովայնը և ընդգծել ոտքերի երկարությունը։
7. Նավակ-կոշիկներ
Այս կոշիկները ոտքերին ավելի գեղեցիկ են դարձնում, ինչպես նաև սազում են ցանկացած տեսակի հագուստի հետ։
8. Կաշվե վերարկու
Կաշվե վերարկուի և զգեստի համադրությունը շատ նորաձև է այս տարի։
՛
9. Մարզակոշիկներ
Նորաձևության շնորհիվ այժմ մարզակոշիկները կարելի է հագնել ցանկացած տիպի հագուստի հետ։
10. Սպիտակ վերնաշապիկ
Բոլոր աղջիկներին սազում է սպիտակ վերնաշապիկը։ Այն կերպարն ավելի հասուն ու նուրբ է դարձնում։