Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատ Է արձակվել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս Է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Youm Al Sabe թերթը:
Եգիպտոսի նախկին նախագահը վերջնականապես ազատություն Է ստացել այն բանից հետո, երբ մարտի 13-ին երկրի Գլխավոր դատախազությունը հավանություն տվեց կալանքից նրան ազատելուն՝ կապված ցուցարարների զոհվելուն մեղսակցության գործով Վերաքննիչ դատարանի արդարացնող դատավճռի հետ: Մինչդեռ պետութան նախկին ղեկավարի փաստաբան Ֆարիդ ադ Դիբը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Մուբարաքը դեռեւս գտնվում Է հոսպիտալում: «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Մուբարաքը դեռեւս գտնվում Է հոսպիտալում, այլ ոչ թե տանը»,-հայտարարել Է դատապաշտպանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



