Առաջին հայացքից գեղեցիկ փոքրիկ տուն է, բայց միայն տեսնեք, թե որտեղ է այն գտնվում
PHOTOCastel Meur ամրոցը Բրետանի «այցեքարտն է», ճարտարապետական հազվագյուտ կառույց, որը իր տեսակում յուրահատուկ է: Դրա երկրորդ անվանումը La Maison du Gouffre է, որը բառացի «Ժայռերի մեջ տուն» է նշանակում: Ժայռերի մեջ կառուցված տունը գրավում է ամբողջ աշխարհից զբոսաշրջիկների:
Այն գտնվում է Plougrescant գյուղում:
Տունը կառուցվել է 1861թ., երբ քաղաքամերձ բնակավայրերում կառուցվող առանձնատների տարածքները զգալիորեն կրճատող օրենքներ են ընդունվել:
Տան առաջին սեփականատերը, անկախ դժվարություններից, այստեղ երկար տարիներ է ապրել: Այժմ տանը նրա ծոռնուհին է ապրում, ով 2004թ. Ամերիկայից Ֆրանսիա է տեղափոխվել:
Երկար ժամանակ տունը բաց էր այցելուների համար, սակայն մի անգամ ճապոնացի զբոսաշրջիկների խումբը գեղեցիկ կադր ստանալու համար բարձրացել է տան կտուրին և վնասել դրա ծածկույթը:
Այդ ժամանակ էլ տան սեփականատերը դատարան է դիմել, որց հետո Castel Meur-ը մասնավոր սեփականություն է դարձել:
Այժմ արդեն տունը լուսանկարելը խնդիր է դարձել, սակայն դրանով կարելի է հիանալ հեռվից: