Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը կմիավորվեն հանուն սեփական բիզնեսի
LIFEՀոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, որոնց ամուսնալուծության գործընթացը շարունակվում է անցած տարվա սեպտեմբերից, որոշել են սեփական բիզնեսի շրջանակում կրկին համագործակցել:
Ինչպես նշում է Marie Claire-ը, նախկին զույգին պատկանող գինեգործական ընկերությունը՝ Miraval-ը, որը գնահատվել է ավելի քան 60 մլն դոլար, մտադիր է զբաղվել ձիթայուղի արտադրությամբ:
Հայտնի է, որ երբեմնի հոլիվուդյան ամենաօրինակելի զույգը մտադիր է տարեկան 10.000 շիշ ձիթայուղ արտադրել:
Ընկերության ներկայացուցիչ Շառլ Պերինը նշել է, որ Ջոլին ու Փիթը խոշոր ներդրումներն անում են իրենց երեխաների բարեկեցիկ ապագան ապահովելու համար:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



