Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ալիևի նոր սպառնալիքը

POLITICS

ՀԱՅԵԼԻ / Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի իր ելույթում անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին, ավելի ճիշտ՝ նրա ելույթի զգալի մասը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին: Նա կրկին արձանագրել է, որ այդ խնդրի լուծման համար լուրջ տեղաշարժ չկա, ու անցել է մեղադրանքները Հայաստանի ուղղությամբ:

Նրա խոսքով՝ առաջընթացի բացակայության պատճառը Հայաստանն է, որը «խաղաղություն չի ցանկանում, այլ ցանկանում է պահպանել ստատուս քվոն, չի ցանկանում լքել գրաված տարածքները»: «Դրա համար մենք, միջազգային հանրությունը, միջնորդները պետք է ստիպենք նրանց, ուրիշ ճանապարհ չկա», – ասել է Ալիևը՝ շարունակելով. «Հայաստանը փորձում է բոյկոտել բանակցությունները: Միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները արդեն բաց հայտարարում են, որ մոտ ապագայում պետք է վերականգնվեն բովանդակային բանակցությունները»:

Այնուհետև, Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը ցանկացած գնով կվերականգնի «իր տարածքային ամբողջականությունը»: «Որքան Հայաստանը շուտ հասկանա, որ չի կարող պահել գրավյալ տարածքները, այնքան լավ իր համար: Մենք չենք հաշտվի նման իրավիճակի հետ: Մենք մեծացնում ենք մեր հզորությունը, մեծացնում ենք մեր ռազմական, քաղաքական հզորությունը, ամրապնդում միջազգային դիրքորոշումը», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևն, ըստ էության, սպառնացել է Հայաստանին՝ ասելով. – «Անցած տարվա ապրիլյան կռիվը կարճատև կռիվ էր, և նրանք պետք է ճիշտ եզրակացության հանգեն ու հասկանան, որ մենք ցանկացած գնով կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»։ Նրա խոսքով, այսօր ադրբեջանական դրոշը ծածանվում է Լելե Թեփեում (Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավում գտնվող բարձունք, որն անցած տարի ապրիլյան պատերազմի ժամանակ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ) և «Աղդերեում» (Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանը), և այն կծածանվի նաև Շուշիում և «Խանքենդիում» (Ստեփանակերտ):

Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել է Ղարաբաղի հարցը, տեղի են ունեցել Նյու Յորքում և Մոսկվայում: Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ անցած շաբաթավերջին հանդիպեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ներկայացրել է խնդրի կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերին: Իսկ մարտի կեսերին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է ղարաբաղյան խնդրի փոխընդունելի հանգուցալուծում գտնելուն ուղղված ջանքերը՝ և՛ Մինսկի խմբի շրջանակում, և՛ Բաքվի ու Երևանի հետ ուղիղ շփումներում։

Պաշտոնական Երևանն էլ շեշտում է, որ բանակցային գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել։

Ալիևի կողմից կրկին Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ հնչեցնելը նշանակում է մի բան` միջնորդ պետությունները նրան ճնշում են, ասելով, որ բանակցությունները պետք է շարունակվեն` բացառելով ռազմական գործողությունները:

Ավելին` միջնորդ պետությունները շարունակում են պնդել, որ պետք է կիրառվեն սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմները, ինչին պաշտոնական Բաքուն հետևողականորեն ընդդիմանում է:

Նման իրավիճակում Ալիևին այլ բան չի մնում, քան սպառնալիքներ հնչեցնելը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank