Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ձախողումների խրոնիկա

ANALYSIS

Քաղաքական գործունեությունը բազմաշերտ հնարավորությունների, ունակությունների գիտելիքի և որակների համալիր իրողություն է։ Այս դաշտում հավակնություններ ներկայացնող անհատը պետք է առնվազն կարողանա չգայթակղվել անձնական ոլորտ մտնելուց։ Ընդհանուր առմամբ, ցանկացած անձնական բան հակացուցված է քաղաքական տեքստին։ Ցավոք, այս կանոնին հայաստանյան բազմաթիվ, այսպես կոչված, քաղաքական գործիչներ ծանոթ չեն։

Ոմանք քաղաքական հայտարարությունները, քաղաքական օրակարգը և առավել ևս քննադատությունը ընկալում են իրենց քաղաքական հակառակորդի անձին կամ գործունեությանը անդրադառնալով։ Արդյունքը, սակայն, որպես կանոն, հակասական է լինում, քանի որ հասարակության հավաքական գիտակցությունը լավագույնս տեսնում է կեղծիքն ու ճշմարտությունը, հերյուրանքն ու սև քարոզչությունը։ Միաժամանակ նաև հասարակությունը երբեք ոչինչ չի մոռանում, անկախ նրանից, որ մենք հաճախ կլսենք հասարակության կարճ հիշողության մասին խոսակցություններ։ Իրականում, սակայն, դա այդպես չէ և չի էլ եղել։

Այս տեսանկյունից պետք է արձանագրել, որ հայաստանյան հասարակությունը փայլուն կերպով ճանաչում է ներկայում ընտրապայքարի մեջ գտնվող բոլոր ուժերին և գործիչներին։ Սակայն, կարծես թե, ոմանք այդ մասին չգիտեն։ Մասնավորապես վերջերս արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը մի շարք անհարկի հայտարարություններ էր արել «Ծառուկյան» դաշինքի և նրա առաջնորդի մասին։ Այս հայտարարությունները թերևս անգամ մեջբերման ու քննարկման կարիք չունեն, իսկ այ Արամ Սարգսյանին,  կարելի է անդրադառնալ։ Գուցե նա բոլորովին էլ չի ուզում հիշել իր մուտքը քաղաքականություն և իր կարճատև գործունեությունը որպես վարչապետ։ Շատ հնարավոր է, քանի որ այնտեղ հիշելու բան էլ չկա։ Ամենաշատը, որ Սարգսյանը կարող է հիշատակել իր պատմական այցն էր Մոսկվա՝ վարչապետի պաշտոնում։ Այս այցը մեծ աղմուկ առաջացրեց մոսկովյան լրատվամիջոցներում, ընդ որում ոչ թե սենսացիոն աղմուկ, այլ առավելապես հումորային, քանի որ ռուսական ԶԼՄ-ների ու պետական մարմինների ներկայացուցիչները պարզապես հազիվ էին զսպում իրենց ծիծաղը՝բախվելով Հայաստանի նորաթուխ վարչապետի լիակատար անտեղյակությանը։ Այս այցը հենց սրանով էլ ավարտվեց՝ խայտառակությամբ։

Անշուշտ, նորընծա քաղաքական գործչից և վարչապետից դժվար է պահանջել դիվանագիտական պատրաստվածություն, փորձ և այլն, սակայն տարրական  տեղեկացվածությունը, կարծես, այդքան էլ անհասանելի չպետք է լիներ։  Սակայն պարզվեց, որ ղեկավարման անհաջողակությունը բոլորովին էլ կապ չունի վարչապետի աշխատանքային ծանր օրակարգի հետ։

Նույն հաջողությամբ Սարգսյանը ձախողեց իր սեփականություն հանդիսացող ցեմենտի գործարանի բնականոն աշխատանքը, որը կուտակած հսկայան պարտքերից, կարելի է ասել, փրկեց Ծառուկյանը։

Վերջապես հետաքրքիր է պարզապես նշել, որ Սարգսյանը ունեցվածքովու սեփականությամբ է որոշում մրցակից քաղաքական գործչի քաղաքական գիծը։ Թերևս հենց սրանով եզրափակենք, քանի որ եթե քաղաքական գործիչը կամ նման հավակնություններ ունեցող անհատը այսպիսի մակերեսային մոտեցում է դրսևորում, շատ հեշտությամբ մոռանում է իր խայտառակ ձախողումները, ապա նա չի կարող քաղաքական գործոն լինել։

Միքայել Գալստյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee