Գավառ քաղաքում մեծարվեցին ապրիլյան պատերազմի մասնակիցները
SOCIETYԳավառի երաժշտական դպրոցում անցկացված ռազմահայրենասիրական ցերեկույթի ժամանակ խրախուսվեցին Հայոց բանակի զինծառայողներ, 2016 թվականի ապրիլյան հերոսամարտերի մասնակիցներ, Գավառի զինկոմիսարիատից զորակոչված Էդգար Հայրապետյանը, Արթուր Հովեյանը եւ Վազգեն Սահակյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ցերեկույթը տեղի ունեցավ ՀՀ ՊՆ բանակային 3-րդ զորամիավորման, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի եւ Գավառի զինկոմիսարիատի համատեղ նախաձեռնությամբ ու աջակցությամբ: &nbs p;
Հանդիպման ամենամեծ անակնկալը սպասում էր Էդգար Հայրապետյանի ծնողներին՝ Էդուարդ Հայրապետյանին եւ Լուսինե Սուքիասյանին, որոնց զավակն արժանացել էր հրամանատարության ուշադրությանն ու առանձնահատուկ խրախուսանքին: Մինչ Էդգարը բեմ կհրավիրվեր, ներկաները դիտեցին տեսաֆիլմ զինծառայողների մասին: Աննկարագրելի պահեր պարգեւող այդ տեսաֆիլմը ամենից շատ հուզեց Էդգարի ծնողներին: Հենց նրանց որդին էր զորամասում հրամանատարների ու զինակից ընկերների շրջանում իրեն լավագույն կողմերով դրսեւորած զինվորը:
«Էդգարը մեր զորամասի ամենապարտաճանաչ եւ օրինակելի զինվորներից մեկն է եւ միանգամայն արժանի է ամենայն դրվատանքի ու խրախուսանքի: Նման գիտակից ու քաջ տղաների շնորհիվ է կանգուն մեր հայրենիքը»,- նշեց N զորամասի մարտկոցի հրամանատար Աբել Անդրեասյանը: Էդգար Հայրապետյանին լավագույն ծառայության համար պատվոգիր հանձնեց N զորամասի հրամանատարի տեղակալ Արտյոմ Խոդրյանը:
Պատվոգրերի հանձնման արարողությունից հետո Էդգարին սպասում էր եւս մեկ խրախուսանք՝ հնգօրյա արձակուրդ: Նա կզորացրվի այս ամռանը:
Միջոցառմանը հրավիրված էին նաեւ 2017 թվականի հունվարին Հայկական բանակի շարքերից զորացրված գավառցի երիտասարդներ Արթուր Հովեյանը եւ Վազգեն Սահակյանը, ովքեր եւս իրենց հրամանատարության կողմից արժանացել էին շնորհակալագրերի: Նրանց զորամասերից շնորհակալագրերն ուղարկվել էին Գավառի քաղաքապետարանի հասցեով եւ ցերեկույթի ընթացքում հանձնվեցին Արթուր Հովեյանին եւ Վազգեն Սահակյանին: Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական համարներով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



