Նորվեգիան բավարարել է ապաստան տրամադրելու թուրք զինվորների դիմումը
INTERNATIONAL NEWSՆորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրենց դիմած չորս սպայի և ռազմական կցորդի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայություն իրականացնող թուրք զինվորները հրաժարվել էին վերադառնալ Թուրքիա: Նրանք հայտնել էին, թե որևէ առնչություն չունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ, սակայն վախենում են, որ վերադառնալուց հետո կարող են կալանավորվել:
Նորվեգիան ապաստան է տրամադրել նաև զինվորականների ու կցորդի ընտանիքներին: Նրանց բնակության հասցեն գաղտնի է պահվում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



