Բիձինա Իվանիշվիլին 4,5 մլրդ դոլար կարողությամբ 367-րդ տեղն Է զբաղեցրել Forbes-ի վարկանիշում
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 4,5 մլրդ դոլար կարողությամբ 367-րդ տեղն Է զբաղեցրել Forbes հանդեսի վարկածով միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Forbes-ի տվյալներով՝ Իվանիշվիլիի կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել Է 0,3 մլրդ դոլարով, ինչից հետո նա վարկանիշի 298-րդ տեղից իջել Է 367-րդ հորիզոնական:
Բիձինա Իվանիշվիլիի առավելագույն ցուցանիշը 143-րդ դիրքն Է 2008 թվականին, երբ նրա կարողությունը գնահատվում Էր 6,4 մլրդ դոլար:
Վրացի միլիարդատերն առաջին անգամ ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել Է 2006 թվականին՝ 3,9 մլրդ դոլար կարողությամբ (173-րդ տեղն աշխարհում): Հանդեսի տվյալներով՝ Իվանիշվիլին ամենահարուստ մարդն Է Վրաստանում: Ընդ որում, ինչպես նշում Է Forbes-ը, Իվանիշվիլին շարունակում Է ներդրումներ կատարել Վրաստանում եւ 160 մլն դոլար Է ծախսել Black See Arena համերգասրահի վրա, ինչպես նաեւ 2016 թվականին երեք նկար Է վաճառել ավելի քան 110 մլն դոլարով, հաղորդել Է Sputnik-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



