Ֆրանսիայի իշխանությունները Ֆիյոնին կասկածում են «ծանրացուցիչ հանգամանքներով խարդախության» մեջ. Monde
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի նկատմամբ հետաքննությունը նոր ընթացք Է ստացել: Ինչպես մարտի 21-ին հայտնել Է Le Monde թերթը, Ազգային ֆինանսական դատախազության քննիչները քաղաքական գործչին կասկածել են Ազգային ժողովում որպես օգնական կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին աշխատանքի տեղավորելիս կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ընդգծում Է հրատարակությունը, «դատախազությունը գործը վարող դատավորներին լրացուցիչ մեղադրական եզրակացություն Է ուղարկել «ծանրացնող հանգամանքներով խարդախություն» եւ «կեղծ փաստաթղթերի օգտագործում» հոդվածներով: Մարտի 14-ին Ֆիյոնին մեղադրանք Էր առաջադրվել «պետական միջոցների հափշտակում» եւ «ազդեցության առուծախ» հոդվածներով:
«Իսկ այժմ հիմքեր են ի հայտ եկել կարծելու, որ Պենելոպայի աշխատանքային ամփոփագրերը կարող են կեղծ լինել»,- պարզաբանում Է թերթը: «Քննիչներն այս եզրակացությանն են հանգել այն փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, որոնք գտնվել են մարտ ամսվա կեսերին Ազգային ժողովում կատարված խուզարկություններից մեկի ժամանակ: Քաղաքական գործչի կնոջ ստորագրած տարբեր ամփոփագրեր տարբեր տվյալներ են բովանդակում աշխատանքային ժամերի վերաբերյալ»,- պարզաբանում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



